Զ. Մնացականյանը կայցելի Նյու Յորք, նախատեսվում են երկկողմ հանդիպումներ մի շարք երկրների գործընկերների հետ
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում կայցելի Նյու Յորք՝ մասնակցելու Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին։
Այս մասին հայտնում են ԱԳՆ հանրային դիվանագիտության և լրատվության վարչությունից:
Սեպտեմբերի 24-ից 28-ը կայանալիք աշխատանքային այցի շրջանակներում նախատեսվում են Զոհրաբ Մնացականյանի երկկողմ հանդիպումները մի շարք երկրների իր գործընկերների և այլ պաշտոնյաների հետ: