Добавить новость
103news.com
World News in Armenian
Сентябрь
2018

Բացառված չէ` վարչապետի համար ԱԺ-ի վրա ժողովրդային ճնշման անհրաժեշտություն զգացվի, իսկ ԱԺ դարպասներն ու այգին բաց պահելը կբազմապատկի այդ ճնշումը. Մ Հայրապետյան

0

Tert.am- ի հետ զրույցում Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանն անդրադարձել է ԱԺ դռները քաղաքացիների համար բաց պահելու Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը: Միքայել Հայրապետյանը նշեց, որ սա ոչ միայն քաղաքական, այլև քաղաքակրթական ենթատեքստ ունի:

-Բաղրամյան 26–ի դռները, իր այգով, արդեն բաց են քաղաքացիների համար, Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև ԱԺ դռները բացելու մասին: Այս նախաձեռնությունը ձեր կարծիքով, ունի՞ նաև քաղաքական ենթատեքստ:

-Եթե հաջողվի հանրային մտածողության ժողովրդավարացմանը միտված՝ վարչապետի այդ որոշումը զուգորդել անվտանգության բարձր մակարդակով, ինչի մեջ այնքան էլ լիահույս չեմ, ապա արձանագրած կլինենք թավշյա հեղափոխության ևս մի կարևոր նվաճում: Այսինքն, ավելին՝ սա ոչ միայն քաղաքական, այլև քաղաքակրթական ենթատեքստ ունի: Երևանի իշխանական թիվ մեկ շենքը կդառնա, ասենք, Պրահայի իշխանական թիվ մեկ շենքի նման: Պարոն վարչապետն այս քայլով անջատվում է այդ շենքերը ժամանակին զբաղեցրած թե՛ խորհրդային, թե՛ հետխորհրդային հայ ղեկավարներից: Տա Աստված, որ սա եզակի քայլ չլինի դեպի նոր մտածողություն և վարքականոններ:

-Այս ճանապարհով արդյո՞ք իշխանությունը փորձում է նաև անհարմար իրավիճակի մեջ գցել նախկին իշխանություններին, որոնց ներկայացուցիչներից շատերը խուսափում էին քաղաքացիների հետ շփումներից, օրինակ՝ հեղափոխության օրերին տարբեր ճանապարհներով հասնում էին ԱԺ, պատսպարվում քաղաքացիներից այնտեղ: Արդյո՞ք քաղաքացիների ուղիղ ճնշումն այս ճանապարհով կավելանա տարբեր քվեարկությունների ժամանակ, այդ թվում՝ առաջարկվող սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ:

-Իրավացի եք. առաջիկայում բացառված չէ, որ վարչապետի համար ԱԺ-ի վրա ժողովրդային ճնշման անհրաժեշտություն զգացվի, իսկ ԱԺ դարպասներն ու այգին բաց պահելը կբազմապատկի այդ ճնշումը, որը կարող է հանգեցնել թե՛ ցանկալի որոշումների ընդունման, թե՛ բարեփոխումների: Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխություններին, ապա այստեղ փոքր-ինչ վերապահում է պետք ունենալ: Անկախության տարիներին մենք ունեցանք երկրի չորս ղեկավար: Առաջինի օրոք ընդունվեց Սահմանադրությունը, մյուս երկուսը ձևափոխումներ մտցրին՝ աշխարհի և մեր քաղաքացիների աչքին անլրջացնելով հաստատուն արժեքներ ընդունելու մեր պետական կարողունակությունը: Չէի կամենա, որ նույն ճանապարհով գնար նաև պարոն Նիկոլ Փաշինյանը. այլ ձևեր է պետք փնտրել և առավելագույն լրջությամբ մոտենալ հիմնական փաստաթղթին:

- Նիկոլ Փաշինյանը և ԱԱԾ պետը, մեկ անգամ չէ, որ խոսել են իրենց անվտանգության հետ կապված հարցերից, հիմա բացում են պետական հաստատությունների դռները, սա վտանգ չի՞ պարունակում, «Հոկտեմբերի 27-ը»՝ օրինակ:

- Վտանգներ, անշուշտ, կան: Բայց վտանգները չեզոքացնել ու կանխարգելել է պետք, ոչ թե դրանց պատճառով արգելափակել մեր ժողովրդավարացման ընթացքը: Այնպես չէ, որ նախորդ իշխանությունների օրոք փակ դռների շնորհիվ դրանք ապահովված էին: Ինքս դեռևս խորհրդային իշխանության մայրամուտին մասնակից եմ եղել «Զվարթնոց» օդանավակայան մուտքին, բոլորս ենք ականատես եղել 1996թ. ԱԺ շենքի գրավմանն ու ղեկավարության ինքնադատաստանին, հոկտեմբերի 27-ի պետական ողբերգությանը, իսկ բոլորովին վերջերս՝ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ ցուցարարների կողմից ռադիոտուն ներխուժելուն: Այնպես որ, խնդիրը նոր քաղաքացու և լուրջ պետականության ծնունդն է, ինչին պետք է հուսալ և սատարել:





Губернаторы России
Москва

Сергей Собянин. Главное за день





Москва

Совладельцы инвестгруппы "Русские фонды" отправлены под домашний арест


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин рассказал об экскурсиях на предприятия для школьников



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Владимир Спиваков

Юные таланты под эгидой Фонда Спивакова дали концерт в «Михайловском»




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Инвестор построит физкультурно-оздоровительный комплекс в Северном Медведкове

Московские спортсмены выиграли 141 медаль на Играх стран БРИКС

Легенда вне времени Жанна Агузарова и легенда поп-музыки Жанна Фриске:самое интересное с Премии МУЗ-ТВ 2024


Анна Калинская

Грузия сыграла вничью с Чехией на Евро, Калинская вышла в финал Берлина. Главное к вечеру



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

СберСтрахование жизни выступила партнёром международной олимпиады по страхованию



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России