ԲՀԿ-ում դեռ չեն մեկնաբանում
Քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց 65 տեղամասերից հաշվարկների արդյունքները: Ըստ այդմ, արդեն իսկ պարզ է դառնում, որ Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններով բացարձակ առաջատար է «Իմ քայլը» դաշինքը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը էական տարբերությամբ, զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը: Aravot.am-ը փորձեց մեկնաբանություններ ստանալ ԲՀԿ-ից`այս նախնական արդյունքների եւ կայացած ընտրությունների վերաբերյալ ընդհանրապես: ԲՀԿ-ական պատգամավորները դեռեւս ձեռնպահ մնացին մեկնաբանություններից: …