Добавить новость
103news.com
World News in Armenian
Сентябрь
2018

Պարտված ուժերը հայտարարում են, որ Հայաստանում տեղի ունեցան ազատ ու արդար ընտրություններ

0
Պարտված ուժերը հայտարարում են, որ Հայաստանում տեղի ունեցան ազատ ու արդար ընտրություններ

Երևանի ավագանու ընտրություններին մասնակից երկու քաղաքական ուժերի՝ Հայ հեղափոխական դաշնակցության և «Ժառանգության» դիրքորոշումը երեկտեղի ունեցած Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ Դաշնակցության և «Ժառանգության» դիրքորոշումը հետևյալն է՝ 1991 թվականից հետո Հայաստանում տեղի ունեցան բացառիկ արդար ընտրություններ:

«Մենք պետք է փաստենք, որ 91 թվականից մինչև օրս սա Հայաստանի ամենալեգիտիմ ընտրություններն էին», - ասաց Դաշնակցության նեկայացուցիչ Դավիթ Հակոբյանը՝ կուսակցության անունից շնորհավորելով ընտրություններում 81տոկոս ձայն ստացած «Իմ քայլը» դաշինքին։

Հակոբյանի խոսքով, ընտրություններն ավելի շատ նման էին հնի ու նորի կռվի։ Եվ քաղաքացիներն ավելի շատ իրենց վստահության քվեն տվեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այլ ոչ թե թեկնածուների ծրագրերին․ - «Այնուամենայնիվ մենք պետք է փաստենք, որ տեղի ունեցան արդար, ազատ ընտրություններ, և հուսով ենք, որ այս ընտրություններից հետո Հայաստանում կձևավորվի քաղաքական ընտրապայքար: Ժամանակն է նաև, որ շարունակական հեղափոխությունը տեղափոխվի նաև պետական ատյաններ, ծրագրային դրույթներ առաջ գնան, իրական բարեփոխումներ, որը կզարգացնի մեր երկիրը և հասարակությունը»:

«Ժառանգություն» կուսակցության Երևանի ավագանու արդեն նախկին թեկնածու Անդրանիկ Գրիգորյանի խոսքով՝ «Ժառանգությունն» ընտրությունների արդյուքներն ընդունել է ի գիտություն։ Նրա համոզմամբ՝ այս ընտրություններին դեռևս կար Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության ուրվականը, քանի որ նրանք անապատացրել էին Հայաստանի քաղաքական դաշտը․ - «Արդյունքները մեզ համար ընդունելի են, և սա, կարծում եմ, նաև ներկուսակցական տիրույթում ինչ-որ նորի վերափոխման սկիզբ կհանդիսանա: Մի քաղաքական դիտարկում ես պարտադիր պիտի անեմ․ ինձ թվում ա, այս ընտրությունների շրջանակում դեռևս թևածում էր Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության ուրվականը: Սա շատ կարևոր դիտարկում ա: Ապրիլից մինչև օրս չի անցել այնքան ժամանակահատված, որպեսզի քաղաքական ուժերը կարողանան ծրագրային դրույթներով շարժվեն ընտրապայքարի շրջանակում: Ես հույս եմ հայտնում, որ սա վերջին ընտրությունները կլինի, երբ որ ներքաղաքական տիրույթում կթևածի Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության ուրվականը»:

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների՝ «Ժառանգություն» կուսակցության օգտին քվեարկել է 2 հազար 709 ընտրող, կամ մասնակիցների 0,75 տոկոսը, իսկ Դաշնակցությունը ստացել է 5 հազար 882 ձայն, կամ ձայների 1,62 տոկոսը։

1,39 տոկոս ձայն ստացած «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար և Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանն առայժմ հրաժարվում է ընտրություններին որևէ գնահատական տալ։

Ավելի ուշ, սակայն, կուսակցությունը տարածեց հայտարարություն, որում, մասնավորապես ասված է․ - «Շնորհավորում ենք երևանցիներին` առանց զանգվածային կեղծիքների, ընտրակաշառքների և լցոնումների անցած ընտրությունների կապակցությամբ»:

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ կուսակցությունն ավելի ուշ հանդես կգա քաղաքական վերլուծությամբ:

1 տոկոս ձայն ստացած «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մհեր Շահգելդյանը նույնպես շնորհավորել է «Իմ քայլը» դաշինքին շոշափելի հաղթանակի կապակցությամբ: Շահգելդյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում, մասնավորապես, գրել է․ - «Հույս եմ հայտնում, որ Հայկ Մարությանը կյանքի կկոչի հռչակած նախընտրական ծրագրերը և կարդարացնի երևանցիների վստահությունը»:

1 տոկոսից քիչ ձայն ստացած «Երևանի հանրությունը» ևս կայացած է համարում ավագանու քվեարկությունը: Դաշինքի ֆեյսբուքյան էջում կարդում ենք․ «Մենք ողջունում ենք քաղաքի կառավարման նորաստեղծ մարմիններին և հաջողություն ենք ցանկանում համայնքի առջև ծառացած խնդիրների լուծման գործում: «Երևանի հանրությունը», որպես հասարակական ուժեր ներկայացնող միավոր, շարունակելու է հետամուտ լինել իր ծրագրերի իրականացմանը և քաղաքական հանրությանը հարիր միջոցներով վերահսկելու է քաղաքի կառավարման մարմինների գործունեությունը»:





Губернаторы России
Москва

Собянин рассказал о развитии системы социальной помощи в Москве





Москва

Вебкам-студия MONTANA в Санкт-Петербурге


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин рассказал о новых стандартах системы соцзащиты в Москве



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Ирина Ортман

Ирина Ортман оставляет в прошлом «Всё, что было вчера».




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Объявлены итоги XIII конкурса «Вместе в цифровое будущее»: лидируют темы ИИ, кибербезопасности граждан и цифровизации отраслей народного хозяйства

Рюдигер может пропустить матч сборной Германии в ⅛ финала Евро, пишут СМИ

Юбилейные медали получат почти 6 тысяч бамовцев


Уимблдон

Уимблдон потребует от российских теннисистов подписать декларацию о нейтралитете



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

В здании во Фрязине потушили открытый огонь



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России