ՄԱԿ-ը, Microsoft-ը, Google-ը և Համաշխարհային բանկը սովի դեմ պայքարի մեխանիզմ են ստեղծում
ՄԱԿ-ը, Համաշխարհային բանկը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, Microsoft, Google եւ Amazon Web Services (Amazon ամպային ինտերնետ-ծառայությունների պլատֆորմների ենթակառուցվածքը) ընկերությունները սեպտեմբերի 23-ին հայտարարել են ինովացիոն գլոբալ գործընկերության ստեղծման մասին, որի նպատակը սովի կանխումն է ամբողջ աշխարհում: Այդ մասին ասված է ՀԲ-ի տարածած հայտարարության մեջ: