103news.com
World News in Armenian
Сентябрь
2018

Իլհամ Ալիևի հետ հանդիպումը թռուցիկ էր, բայց կարևոր. մթնոլորտը փոխելու դրական իմպուլսներ կան. Ստեփան Գրիգորյան

0

Թռուցիկ, բայց կարևոր հանդիպում էր, մթնոլորտը փոխելու դրական իմպուլսներ կան. Tert.am-ի հետ զրույցում ասաց  Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կարճատև հանդիպմանը և ձեռք բերված պայմանավորվածությանը:

Հիշեցնենք, որ Փաշինյանն ու Ալիևը կարճատև զրույց են ունեցել Դուշանբեում և, ըստ ՀՀ վարչապետի՝ Ալիևի հետ ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ հրադադարի ռեժիմի խախտումները կանխելու վերաբերյալ: Բացի այդ, ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Իլհամ Ալիևի հետ պայմանավորվել են նաև, որ օպերատիվ կապի որոշակի կոմունիկացիա պիտի ստեղծվի, ինչպես նաև խնդիրները պետք է լուծվեն բանակցությունների միջոցով: 

«Դուշանբեում իրենք կարողացան թռուցիկ, բայց այդուամենայնիվ հանդիպել, որն ինչ-որ չափով անսպասելի էր, քանի որ նախօրոք պայմանավորվածություններ չկային: Միգուցե դա նույնիսկ լավ էր, եթե  պայմանավորվածություններ լինեին, ուրեմն ծանր զրույց կլիներ, ու կարող է՝ անարդյունք, բայց հիմա, քանի որ թռուցիկ էր, հասցրին կարծիքներ հայտնել և նման հարցում պայմանավորվել: Ես համարում եմ, ավելի լավ է խոսել, քան կրակել»,-ասաց նա:

Ըստ Ստեփան Գրիգորյանի՝ հանդիպմանը կարևոր նյուանսներ կային. «Պայմանավորվածությամբ հաստատվեց, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է տանել այն գիծը, որ եթե ուզում ենք լուծել ղարաբաղյան հարցը, եթե ուզում ենք վերսկսել բանակցությունները, ապա անպայման պետք է փոխվի մթնոլորտը, պետք է հրաժարվենք  զինադադարի խախտումներից և անպայման պետք է այդ ուղղությամբ քայլեր անենք:

Փաստորեն, իր օրակարգում ստացվեց այդ խոսակցությունը, կարճ, բայց ստացվեց, ի վերջո եթե չեն կրակում ու հուսով են, որ ինչ-որ  ժամանակ հարյուր տոկոսով չեն կրակի, դա նշանակում է՝ իր կոնցեպտը սկսեց աշխատել, և Ալիևը  այդ խաղի կանոնները գուցե սկսի ընդունել»,-ասաց նա:  

Քաղաքագետը նկատեց, թե միամիտ չպետք է լինել՝ հավատալու, որ զինադադարը հավերժ կարող է տևել: «Բայց այն փաստը, որ ինչ-որ  ժամանակահատվածում չեն կրակի, արդեն դրական է»,-ասաց նա:  

Անդրադառնալով կոմունիկացիայի ստեղծմանը երկու կողմերի միջև՝ Ստեփան Գրիգորյանը նշեց, որ դրա մասին շատ է  խոսվել, որ պետք է վերականգնվի: «Նախկինում դա կար, պատերազմից անմիջապես հետո՝ 95-ից կար և եթե վերականգնվի, դա  շատ կարևոր մեխանիզմ կլինի՝ կանխելու հրադադարի խախտման  երևույթը, որը շատ հաճախ է լինում»,-ասաց նա:

Ի դեպ, Ստեփան Գրիգորյանը համակարծիք չէ այն դիրքորոշման հետ, որ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները «ջրվեցին», և որ Փաշինյանը մինչև վերջ չի ըմբռնել Ադրբեջանի ձգտումների սահմանաչափը: «Նիկոլ Փաշինյանը դնում է հստակ խնդիր, որ  մթնոլորտը պետք է փոխվի, եթե իրենք չեն հասկանում, թե ինչ է նշանակում մթնոլորտի  փոխվելը, ես բացատրեմ՝ մթնոլորտը փոխելը նշանակում է, որ Ադրբեջանը դադարեցնում է կրակելը, նշանակում է, որ Ադրբեջանը համաձայնում է ԵԱՀԿ ռազմական դիտորդների թիվն ավելացնել, նշանակում է, որ այդ հայտարարությունները, ելույթները՝ հակահայկական, դադարեցվեն, մթնոլորտ փոխելը նշանակում է, որ կողմերը իրականացնում են Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունները»,-եզրափակեց նա:





Губернаторы России
Москва

Собянин: Запланирован новый этап модернизации клинического центра имени Логинова





Москва

Можно ли стирать шторы: возможные риски


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: К учебному году в МЭШ обновили популярные сервисы и запустили новые



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Елена Волкова

В Республике Таджикистан стартует проект «Русский язык: читаем, слушаем, смотрим в странах СНГ»




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Владимир Ефимов рассказал, каким будет комплекс «Олимпийский» после реконструкции

В Тверской области временно прекращено движение по трассе М-9 «Балтия» в Нелидовском районе

Хромачева и Данилина вышли в финал турнира в Хуахине


Ирина Хромачёва

Хромачева и Данилина вышли в финал турнира в Хуахине



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Двух фигурантов дела WB арестовали за попытку проникнуть в больницу



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России