ՆԱՍԱ-ն նախազգուշացրել է Երկրին մոտեցող Բիգ Բենի մեծության երկնաքարի մասին
Ամերիկյան տիեզերական գործակալությունը տեղեկացրել է, որ Երկրին է մոտենում SP1 խոշոր չափսի երկնաքարը:
Ինչպես հայտնում է Daily Express-ը, երկնաքարի հստակ չափսերը դեռևս հայտնի չեն, սակայն ՆԱՍԱ-ի տվյալներով՝ երկնային մարմնի երկարությունը կազմում է 70-160 մետր: Ինչպես նկատում է բրիտանական պարբերականը, իր չափերով երկնային ասուպը կարող է գերազանցել լոնդոնյան հայտնի վայրերի՝ Բիգ Բենի կամ սատանայի անիվի բարձրությունը:
Արագությունը, որով շարժվում է SP1 երկնաքարը, կազմում է շուրջ 36 700 կմ/ժամ: Երկրի և ասուպի միջև նվազագույն հեռավորությունը կդիտվի հոկտեմբերի 3-ին, երբ երկնաքարը կանցնի մեր մոլորակի կողքով 5.87 մլն կմ հեռավորությամբ, ինչը մոտ 15 անգամ գերազանցում Երկրի հեռավորությունը Լուսնից:
Երկնաքերն առաջին անգամ նկատվել է սեպտեմբերի 19-ին: