«Չելսին» և «Լիվերպուլը» հաղթողին չորոշեցին (տեսանյութ)
Անգլիայի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում միմյանց հանդիպեցին «Չելսին» և «Լիվերպուլը»:
Խաղի ընթացքում կողմերը չորոշեցին հաղթողին: Հանդիպման հաշիվը 25-րդ րոպեին Մատեո Կովաչիչի փոխանցումից հետո բացեց Էդեն Ազարը: Խաղավերջում Դենիել Սթարիջը հավասարեցրեց այն` թույլ տալով «Լիվերպուլին» խուսափել պարտությունից:
Այս խաղից հետո «Չելսին» 17 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը: 19 միավոր ունեցող «Լիվերպուլը» 2-րդ տեղում է: