Ամերիկացի էքստրասենսների պնդմամբ՝ Մեգան Մարքլն ու արքայազն Հարին «նախազգուշացում են ստացել» արքայադուստր Դիանայից
ԱՄՆ-ում բնակվող էքստրասենս երկվորյակ քույրեր Տերի և Լինդա Ջեյմիսոնները պատմել են, որ արքայազն Հարին և Մեգան Մարքլը նախազգուշացում են ստացել հանգուցյալ արքայադուստր Դիանայից:
Ինչպես գրում է Life.ru-ն, նրանց խոսքով՝ արքայադուստր Դիանան խոսել է նրանց ամուսնական կյանքում սպասվող «անհանգստության» և «անկայունության» մասին: Մասնավորապես, խոսքն այն մասին է, որ թագավորական զույգի հարաբերությունները կատարյալ չեն լինելու և դքսուհու ընտանիքն է դրանում մեղավոր լինելու:
Ինչպես գրում են բրիտանական պարբերականները, էքստրասենսներն, իբրև, կապ են հաստատել Դիանայի հետ նրա մահից 20 տարի անց: «Հարի, ես ուրախ եմ, որ դու հիանալի ընտրյալ ունես, որը կիսում է քո կիրքը: Առաջիկա ամիսներին և տարիներին բոլորը ձեզ են նայելու՝ մանրամասնությամբ ուսումնասիրելով ձեր վերելքներն ու անկումները», - քույրերի պնդմամբ՝ նման խոսք է իրենց փոխանցել արքայադուստր Դիանան: