Ալեքս Ֆերգյուսոնը վախենում է, որ Մանչեսթեր Յունայթեդը կարող է վերածվել կրկեսի
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը դժգոհ է այն ամենից, ինչ տեղի է ունենում ակումբում: Այս մասին հաղորդում է Mirror-ը:
Ըստ պարբերականի տեղեկությունների՝ Ֆերգյուսոնն ընկերների հետ զրույցում նշել է, որ մտահոգ է «Մանչեսթեր Յունայթեդում» գործերի ընթացիկ վիճակով: «Կարմիր սատանաների» նախկին մարզիչը վախենում է, որ թիմը կարող է վերածվել կրկեսի:
Հաղորդվում է, որ Ֆերգյուսոնը «Մանչեսթեր Յունայթեդի» հիմնական խնդիրը տեսնում է Պոլ Պոգբային ձեռք բերելու մեջ, ինչպես նաև նրա գործակալի՝ Մինո Ռայոլայի:
Ավելի վաղ հայտնի էր դարձել մանկունիանցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի ու թիմի մի քանի խաղացողների հետ կոնֆլիկտի մասին, որոնց թվում է նաև Պոգբան:
7 տուրերից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» հավաքել է ընդամենը 10 միավոր ու զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը: