Добавить новость
103news.com
World News in Armenian
Сентябрь
2018

Եթե փայտը թանկացել է, ուրեմն անտառները լավ ենք պահում. նախարարը չգազիֆիկացված գյուղերին առաջարկում է անցնել գոմաղբի, արևային էներգիայի ու պելետի

0

Եթե վառելափայտի գինը բավական բարձրացել է, և նույնիսկ չեն կարողանում գտնել, ուրեմն մենք անտառները լավ ենք պահում:

Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, ով փորձեց այլընտրանք առաջարկել այն համայնքներին, ովքեր ձմռան նախաշեմին  ջեռուցման համար չեն կարողանում վառելափայտ գնել, քանի որ բավական թանկ է, իսկ գազ չունեն:  

Նշենք, որ որոշ չգազաֆիկացված համայնքների բնակիչներ բարձրաձայնել էին, որ ձմռան նախաշեմին ջեռուցման լուրջ խնդրի առջև են կանգնել, քանի որ անտառից վառելափայտ դուրս բերելու արգելքին զուգահեռ Կառավարությունը որևէ այլընտրանքային վառելիք բնակչությանը չի առաջարկում: Ըստ բողոքների՝ եթե նախկինում մեկ խորանարդ մետր փայտը գնում էին 10.000-14.000 դրամով, հիմա նույնիսկ 24 000 դրամով դժվար է փայտ գտնելը:

Նախարարը համաձայնեց, թե մեկ-երկու տարի միգուցե դժվար կլինի, բայց պնդեց, թե այնպես չէ, որ հաշվի չեն առել այդ խնդիրը:

«Վառելափայտի այս ծավալի սպառումը որ կար, պայմանավորված է ոչ թե նրանով, որ փայտի կարիքը կար, այլ քանի որ շատ էին գողանում, դրա հետևանքով գինը շատ ավելի ցածր էր, և նույնիսկ այն մարդիկ, ովքեր կարող էին գազ վառել, հոսանք վառել և այլն, բոլորը փայտ էին վառում»,- ասաց նա:  

Իսկ թե նրանց հետ կապված, ովքեր այլ տարբերակ չունեն, քանի որ գազ չունեն, նախարարը հավաստիացրեց՝ տարբերակներ կան:

Ըստ Գրիգորյանի՝ սանիտարական լուսավորության և խնամքի հատումներ կան, 20-30 հազար խմ-ի շրջանակներում:

«Դա նշանակում է, որ այդ ծավալներով հատումներ կան, որը կարող են ձեռք բերել, նաև Արցախի Հանրապետությունից է փայտ գալիս, այնտեղ իրենք ունեն ավելի մեծ քանակի անտառհատումներ: Բացի դրանից, անտառամերձ համայնքների ցանկ կա հաստատված,  այդ համայնքների ամեն տնային տնտեսությանը պետությունն առկայության դեպքում 8 խմ թափուկներ է թույլ տալիս գնալ և հավաքել»,- ասաց նա:

Հիշեցմանը, որ շուկայում իր նշած ծավալներով փայտը վաճառվում է բավական թանկ գնով, նախարարն ասաց, թե այլ տարբերակներ էլ կան.

«Այլընտրանքային էլեկտրաէներգիա կարող են օգտագործել, որովհետև կան համայնքներ, որոնք արևային էներգիա են օգտագործում, կամ այլ վառելանյութեր օգտագործել, ինչպես օրինակ Շիրակի մարզն ամբողջովին օգտագործում է այլընտրանքային էլեկտրաէներգիա՝ պելետներ և այլն»,- ասաց նա:  

 

 

 

 





Губернаторы России
Москва

Собянин: Москва и Пекин подписали программу сотрудничества на 2024-2026 годы





Москва

Топ-5 самых ярких зарубежных архитектурных проектов на первичном рынке Москвы


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Сергей Собянин: Активно укрепляем отношения с Китаем



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Жанна Агузарова

Жанну Агузарову вырезали из трансляции МУЗ-ТВ




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Резидент «Инсайт Люди» Дмитрий Зубов установил мировой рекорд по чеканке мяча

Военно-спортивный фестиваль Росгвардии в «Лужниках» собрал более 20 000 москвичей и гостей столицы

Красногорск первым встретил участников международного супермарафона Москва-Минск


WTA

Саснович победила на старте квалификации турнира WTA-500 в Берлине



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Жители карельского села выступили против завоза рыбного силоса на поля



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России