«Շտապօգնության համակարգում բարեփոխումներ են հարկավոր, ինչը բխում է հիվանդի, բժշկի և բուժանձնակազմի շահերից». Տարոն Սարիբեկյան
«Շտապօգնությունն ավելի լուրջ կանչերի համար է նախատեսված։ Անունն արդեն իսկ ասում է, որ այն շտապ օգնություն է, ոչ թե՝ ընտանեկան բժշկի դերակատարում, սովորական, ստանդարտ այց՝ հիվանդների տանը։ Պետք է մարդիկ փոխեն իրենց, կողքի դնեն եսասիրությունը»։