Հունաստանում անարխիստները գրոհել են ԱՄՆ դեսպանի նստավայրը
Հունաստանում «Ռուբիկոն» կազմակերպության անարխիստները ներխուժել են երկրում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Պայետի նստավայր:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով կազմակերպության տարածած հաղորդագրությանը, նրանք մոտոցիկլետներով մոտեցել են նստավայրին, թռուցիկներ են նետել և հեռացել:
Ջեֆրի Պայետը Հունաստանում նշանակվելուց առաջ որպես ԱՄՆ դեսպան աշխատել է Կիևում, որտեղ պաշտոնավարման ընթացքում տեղի են ունեցել Մայդանի իրադարձություններն ու պետական հեղաշրջումը: Ամերիկացի դեսպանի նստավայրը գտնվում է ոստիկանության գլխավոր վարչության հարևանությամբ:
«Ռուբիկոնը» հայտարարել է, որ դեմ է Հունաստանի ներգրավմանը նոր ռազմական շարժմանը Մերձավոր Արևելքում:
Կազմակերպությունը համերաշխություն է հայտնել նաև ԱՄՆ-ի բանտերում գտնվող հազարավոր կալանավորներին, որոնք պայքարում են երկրում ստեղծված համակարգի դեմ: