Լուրջ թերություն է ի հայտ եկել iPhone XS սմարթֆոններում
Ամերիկյան տեխնոլոգիական հսկայի նորագույն սմարթֆոնը նախորդ մոդելների պես զերծ չի մնացել խնդիրներից ու թերություններից: Խոսքը iPhone XS առաջատար մոդելի մասին է:
Ինչպես հայտնում է Engadget-ը, սմարթֆոնի օգտատերերից շատերը հայտնել են, որ հաղորդալարը միացնելուց հետո այն դադարում է լիցքավորվել, երբ էկրանն անջատված է լինում: Օգտատերերը նշում են, որ ստիպված են լինում միացնել էկրանը կամ կրկին միացնել հաղորդալարը, որպեսզի գաջեթը սկսի լիցքավորվել:
Աղբյուրի հաղորդմամբ՝ անլար լիցքավորման պարագայում, կարծես թե, խնդիրներ չեն առաջանում: Պորտալը նշում է, որ Apple-ին խնդրել է պարզաբանել ստեղծված իրավիճակը, սակայն որևէ հստակ մեկնաբանություն չի ստացել: Դեռևս պարզ չէ՝ խնդիրը ծրագրային է, թե ոչ: