Եկել էր օգնելու, սիրահարվեց հայուհուն և մնաց. ինչպես են ապրում իրանցիները Հայաստանում
Հայաստանն իրանցիների համար միայն համեղ կերակուրը, հետաքրքիր մշակույթը չէ, այլև մի երկիր է, որտեղ կարելի է բիզնես հիմնել։ Նման կարծիք ունեն Հայաստանում ապրող իրանցիներից շատերը։ Ոմանք 10 օր առաջ են եկել, ոմանք անհիշելի ժամանակներից` «մութ» 90-ականներից են այստեղ ապրում։ Sputnik Արմենիան զրուցել է նրանցից մի քանիսի հետ։