Ամերիկացին եգիպտացորենի դաշտում լաբիրինթոս է «աճեցրել»՝ մրցարշավային բոլիդի տեսքով
ԱՄՆ Իլինոյս նահանգի բնակիչ Դերիլ Կրեգելն իր եգիպտացորենի դաշտում հսկայական լաբիրինթոս է ստեղծել, որը վերևից նայելիս նմանվում է No. 99 Belanger Special վինտաժային բոլիդին:
Ինչպես գրում է motor.ru-ն, «կանաչ» լաբիրինթոսի մակերեսը կազմում է 26 300 քառ. մետր: Կրեգելի խոսքով՝ լաբիրինթոսի դիզայնը նախ պատկերել են AutoCad ավտոմատացված նախագծման եռաչափ համակարգով: Գարնանը դաշտում եգիպտացորենի սերմեր են ցանել:
No. 99 Belanger Special մրցարշավային մոդելը հայտնի է Ինդիանապոլիսում անցկացվող մրցարշավից: 1951 թվականին ամերիկացի մրցարշավորդ Լի Ուոլարդն այս մեքենայով հաղթել է «Ինդի 500» մրցարշավում՝ մայրուղին անցնելով 203.17 կմ/ժամ ռեկորդային միջին արագությամբ: