Добавить новость
103news.com
World News in Armenian
Октябрь
2018

ՀՀԿ-ն և նրա աջակիցներն ԱԺ-ում ողջ ներուժով փորձում են ձախողել արտահերթ ընտրությունները և հակահեղափոխական օրակարգ ձևավորել. Լ. Նազարյան

0

«Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձավ «Աժ կանոնակարգ-օրենքի» 50-րդ հոդվածում ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանի և «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի առաջարկությամբ լրացում կատարելու առաջարկին:

«Այդ առաջարկով ի ցույց են դնում ՀՀԿ-ի և նրան աջակցողների վախերը խորհրդարանական սպասվող արտահերթ ընտրություններից»,-հայտարարեց Նազարյանը:

Խմբակցության ղեկավարը նշեց, թե ինչ քաղաքական նպատակի համար է արվում այս լրացումը: «Գործող Սահմանադրությամբ վարչապետի հրաժարականի պարագայում 7 օրյա ժամկետում ԱԺ խմբակցությունները կարող են առաջադրել թեկնածուներ:

Եթե վարչապետ չի ընտրվում, չկան առաջադրումներ, կամ առաջադրվածն անհրաժեշտ քանակով ձայներ չի հավաքում, ապա 7 օր անց կրկին վարչապետի նոր ընտրություններ են անցկացվում, և եթե նորից չի լինում, ԱԺ-ն արձակվում է իրավունքի ուժով: Հիմա, եթե վարչապետի ընտրություն տեղի չի ունեցել, Սահմանադրությունում խոսք չկա այն մասին, թե ինչ հիմքերով տեղի չի ունեցել, և հիմա նախագիծ է ներկայացվում, որ այսպես ասած՝ հիմքերի դեպքում վարչապետի չընտրվելու նիստը համարեն չկայացած»,-ասաց նա:

Լենա Նազարյանի խոսքով՝ ներկայացնում են, որ եթե արտակարգ իրավիճակներ լինեն, կամ սպառնալիքի միջոցով խոչընդոտեն նիստին պատգամավորների մասնակցությունը, ապա ԱԺ նախագահը կարող է հայտարարել, որ այդ նիստն ընդհատված է և հայտարարել որպես չկայացված նիստ:

«Հիմա ինչո՞ւ է արվում, որտե՞ղ է ՀՀԿ-ի վախը. եթե հանկարծ վարչապետի հրաժարականի դեպքում քաղաքացիները որոշեն և հավաքվեն ԱԺ-ի մոտ և թույլ չտան, որ պատգամավորները մասնակցեն նոր վարչապետ ընտրելու նիստին, այդ նիստը չհամարվի չկայացած, քանի որ երկու անգամ շարունակ չկայացած լինելու դեպքում ԱԺ-ն կլուծարվի: Ահա այսպիսի մեխանիզմների մշակմամբ է զբաղված ՀՀԿ-ն ԱԺ-ում:

Եվ աբսուրդն այն է, որ ամբողջ պառլամենտի ներուժը օգտագործվում է արտահերթ ընտրությունները ձախողելու և ու հակահեղափոխական օրակարգ ձևավորելու համար, ուրիշ այլ օրակարգ այս հսկայական բյուջետային կառույցը չի իրականացնում»,-ասաց նա:

Խմբակցության ղեկավարի խոսքով՝ արտահերթ ընտրություններ մայիսին չեղան միայն այն պատճառով, որպեսզի քաղաքական ուժերը հնարավորություն ունենան վերանայել իրենց քաղաքական գիծը, դրա արդյունքում մի քիչ հանրային աջակցություն ձեռք բերել:

«Փոխարենը՝ կուտակված ամբարտավանությունը, հանդգնությունը և մեծամտությունը թույլ չեն տալիս ոմանց խոհեմություն դրսևորել, որոշ դեպքերում ափսոսանք գտնել և եթե չէ, ապա գոնե ուժ գտնել լռել և չհակադարձել քաղաքացիների կամքին: Նման վարքագիծը և գործունեությունը կարելի է որակել որպես իրենց մանդատներից կառչած խղճուկ փորձ»,-եզրափակեց նա:

 

 

 

 

 

 

 

 





Губернаторы России
Москва

Собянин: Путепровод от улицы Хачатуряна до Дубнинской будет достроен в этом году





Москва

Тонувшего молодого человека спасли на Восточном пруду


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин утвердил проект нового участка Рублево-Архангельской линии метро



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Юрий Башмет

Гала-концерт «Ночь Чайковского» с Юрием Башметом пройдет в Клину 6 июля




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Молодежное первенство. "Пари НН" и "Урал" разгромно уступают дома.

Победитель Олимпиады-80 Николай Корольков умер в возрасте 77 лет

Иванникова Наталья прошла в полуфинал конкурса «Лидеры строительной отрасли»


Наталия Мартяшева

Более 100 спортсменов в Саратове принимают участие в Кубке России по настольному теннису памяти Паралимпийской чемпионки Наталии Мартяшевой



Новости Крыма на Sevpoisk.ru


Game News

Релиз Otherworld Three Kingdoms на смартфонах — новичкам дают 100 гача-круток



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России