ՉԼ. Դիբալան փայլեց, «Յուվենտուսը» հաղթեց առանց Ռոնալդուի (տեսանյութ)
Չեմպիոնների լիգայի խաղարկության H խմբի երկրորդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» վստահ հաղթանակ տարավ շվեյցարական «Յանգ Բոյզի» նկատմամբ:
«Ծեր սինյորայի» կազմում փայլուն հանդիպում անցկացրեց արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան: Վերջինս դարձավ հեթ-տրիկի հեղինակ:
Այս խաղից հետո «Յուվենտուսը» վստահաբար գլխավորեց խմբի աղյուսակը: Նշենք, որ խմբի մյուս խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» կհանդիպի «Վալենսիային»: