Մինչև դեկտեմբեր ժամանակը բավարար է ընտրությունների կազմակերպման համար. արդարադատության փոխնախարար
Կարծում եմ՝ ստեղծված ճգնաժամի հաղթահարման լավագույն լուծումներից մեկը արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավորինս շուտ անցկացումն է՝ կլինի դա դեկտեմբերին, թե մի քիչ ավելի ուշ. այս մասին «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում ասել է Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը:
Նա նշել է, որ կառավարության ծրագրում հստակ նշված է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվել առավելագույնը մեկ տարվա ընթացքում, այսինքն՝ նվազագույն ժամկետ սահմանված չէ: Հետևաբար, եթե ընտրություններն անցկացվեն դեկտեմբերին, դա ոչ մի կերպ չի հակասում կառավարության ծրագրին:
«Նոր իշխանությունը երբ ձևավորվեց, արդեն իսկ կար այն պլանավորումը, որ շուտով լինելու են արտահերթ ընտրություններ: Այսինքն՝ դա անցկացնելու գաղափարը նոր չէ և այնպես չէ, որ մենք ցայկնոտի մեջ ենք: Ժամանակ կա, նույնիսկ եթե դեկտեմբերին անցկացվի, կարծում եմ՝բավական ժամանակ կա՝ պատրաստվելու ընտրություններին: Տեխնիկապես դա հնարավոր է»,-ասել է փոխնախարարը:
Նա նշել է, որ ծանոթ է Ընտրական օրենսգրքի հայեցակարգին, այն թարգմանվել է և շուտով կուղարկվի Վենետիկի հանձնաժողովին:
Փոխնախարարը նշել է, որ ԸՕ-ի նախնական տարբերակն արդեն 95 %-ով պատրաստ է: