Добавить новость
103news.com
World News in Armenian
Октябрь
2018

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է լինեն դեկտեմբերին. միշտ էլ կգտնվեն ընտրություններին անպատրաստ ուժեր․ քաղաքագետ

0

Շուտափույթ կերպով արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու  հանրային պահանջ կա։ Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Էդգար Վարդանյանը։ Նրա խոսքով՝ մարդիկ մտավախություն  ունեն, որ հակահեղափոխությանը հարող որոշ շրջանակներ կարող են դեստաբիլիզացնել իրավիճակը։ Քաղաքագետը համակարծիք չէ, որ դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը կուսակցությունների համար անհավասար պայմաններ է ստեղծում։

Նա հիշեցրեց, որ նախապես հայտարարվել է, որ լինելու է տարվա ընթացքում, ինչից ենթադրում է, որ ամեն րոպե պետք էր պատրաստ լինել։ Նրա խոսքով՝ որոշ քաղաքական ուժերի անպատրաստ լինելն ընտրության հետաձգման հիմք չի կարող լինել, քանի որ չի կարելի շարժվել այս կամ այն ուժի պատրաստվածությունից ելնելով, որովհետև միշտ կգտնվեն ուժեր, որոնք անպատրաստ են։

- Պարո՛ն Վարդանյան, քաղաքական դաշտում արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ կապված տարակարծություն կա՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը դեկտեմբերին են ցանկանում անցկացնել, իսկ այլ քաղաքական ուժեր պնդում են, որ դա շուտ է, և օպտիմալ ժամկետն ապրիլ-մայիսին է։ Ստեղծված քաղաքական իրավիճակում ո՞ր տարբերակն է ավելի շահեկան։

- Քաղաքական դաշտում գերիշխող տեսակետն այն է, որ ընտրությունները պետք է տեղի ունենան դեկտեմբերին։ Անկեղծ ասած՝ ճիշտ եմ գտնում հենց դեկտեմբերին ընտրությունների անցկացումը, որովհետև այլ տարբերակն ավելի կլարի այն անհանգստությունները, որոնք կային հնարավոր հակահեղափոխության հետ կապված, քանի որ մթնոլորտը կհանդարտվի, քաղաքական դաշտն էլ կկայունանա, ինչը դրական կազդի ՀՀ տնտեսության զարգացման և ժողովրդավարության ինստիտուտների կայացման վրա։ 

Ակնհայտ է՝ կա շուտափույթ կերպով արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հանրային պահանջ, ինչպես նաև ակնհայտ է, որ հանրային պահանջն ունի օբյեկտիվ բնույթ, քանի որ մարդիկ մտավախություն  ունեն, որ հակահեղափոխությանը հարող որոշ շրջանակներ կարող են դեստաբիլիզացնել իրավիճակը։

- Նույնիսկ հեղափոխությանը հարող որոշ ուժեր կարծում են, որ  արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալը չպետք է լինի վարչապետի հրաժարականով։ Ի վերջո, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը հեղափոխությա՞ն, թե՞ հակահեղափոխության հաղթանակով կպսակվի։

- Համոզված եմ՝ հեղափոխության, որովհետև հակահեղափոխությունը որևէ հաջողություն գրանցելու ռեսուրս չունի, որովհետև չունի հանրային հենարան։ Բանն այն է, որ այն քաղաքական շրջանակները, որոնք հակահեղափոխական օրակարգով են շարժվում, վարկաբեկված են, իսկ  վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ հենց ներսից այդ քաղաքական խմբերը քայքայվում են։ Այս ամենի պատճառով էլ գտնում եմ, որ հրաժարականի տարբերակով արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալն ամենաօպտիմալ տարբերակն է, որովհետև այն որևէ լարում չի ստեղծում։

Այս պարագայում միակ խնդիրը, որը կարող էր լարում առաջացնել, այն է, որ կարող էին տարբեր խմբեր, որոնք դեմ էին շուտափույթ խորհրդարանական ընտրություններին, հավաքվել ու իրենց թեկնածուն ներկայացնել։ Սակայն հիմա հասարակությունը ստանում է կայուն երաշխիքներ, որ այդպիսի բան չի լինելու, քանի որ, օրինակ՝ ԲՀԿ-ի հետ գրավոր ամրագրվել է, որ չի առաջադրելու թեկնածու և կողմ է դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, զուգահեռ տեսնում ենք, որ ՀՀԿ-ից ամեն օր մարդ է դուրս գալիս, ինչը շարունակական է լինելու։

-Դուք խոսում եք ժողովրդավարության կայացումից, բայց չե՞ք կարծում, որ այն հարվածի տակ է, քանի որ դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություն անելով՝ կուսակցությունները մասնակցության հավասար հնարավորություն չեն ունենում։

- Տեղի է ունեցել ժողովրդավարական հեղափոխություն, որը ենթադրում է հեղափոխության ինստիտուտիլիզացիա, իսկ սա չի կարող երկար տևել։ Հաղթանակի առաջին օրերից հայտարարվել էր, որ 1 տարվա ընթացքում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, նկատեցիք՝ 1 տարվա ընթացքում։ Սա նշանակում է, որ յուրաքանչյուր պահի, ըստ քաղաքական իրավիճակի, կարող են տեղի ունենալ արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Սա նաև ենթադրում է, որ այն քաղաքական ուժերը, որոնք ցանկություն ունեին մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, արդեն այդ հայտարարության օրվանից սկսած պետք է պատրաստվեին արտահերթ խորհրդարանական ընտրությունների՝ հասկանալով, որ դա յուրաքանչյուր պահի կարող է լինել։

Ժամանակ տրված է եղել, այս հայտարարությունից հետո ժամանակ է եղել, ու բոլորին հավասար հնարավորություն ու ժամանակ է տրվել։ Ինչ վերաբերում է նրան, որ որոշ քաղաքական ուժերն անպատրաստ ու թույլ են, դա այդ ուժերի խնդիրն է, քանի որ չի կարելի շարժվել այս կամ այն ուժի պատրաստվածությունից ելնելով, որովհետև միշտ կգտնվեն ուժեր, որոնք անպատրաստ են։ Այստեղ կարևորն այն է, որ ստեղծված են հավասար պայմաններ, քարոզարշավի համար կան լավ պայմաններ և այլն։ Նախկին իշխանություններն ինֆորմացիոն տեսանկյունից ունեն ավելի լավ հնարավորություններ, քան ներկայիս իշխանությունները, այս իմաստով նախկին իշխանություններն ունեն առավելություն, ինչն աննախադեպ է։

- Փաշինյանի կառավարությանը միշտ քննադատել են՝ կադրային խնդիրների հետ կապված, օրերս էլ վարչապետը հայտարարեց, որ քաղաքական իրավիճակի հանդարտեցումից հետո նախկին որոշ պատգամավորներ, որոնք կոռումպացված չեն, կարող են կրկին պաշտոն ստանալ։ Ստացվում է՝ վարչապետը խոստովանեց, որ կադրային խնդիր ունի, և նման պայմաններով այդ կուսակցության՝ ԱԺ-ում մեծամասնություն լինելը խնդիր չի՞ առաջացնի։

- Պետք է հիշել հեղափոխության օրերի ժամանակ արված հայտարարությունները, որ չի լինելու կադրային ջարդ, որ հեղափոխության արդյունքում բոլոր պրոֆեսիոնալ մարդիկ պահանջարկված են լինելու, եթե չեն իրականացրել հանցագործություններ կամ ներքաշված չեն կոռուպցիոն տարբեր սխեմաների մեջ։  Փաստորեն՝ Փաշինյանը իր խոստումը կատարում է, սա անհերքելի փաստ է։ Փաշինյանի քաղաքական թիմը սովորական քաղաքական ուժ չէ, դա հեղափոխական հանրության բացարձակ մեծամասնության շահերը ներկայացնող ներկայացուցչական ինստիտուտ է, ներկայացուցչական խումբ է։

Այստեղ արդեն կարևոր չէ՝ ՔՊ-ն ունի բավարար չափով պրոֆեսիոնալներ, թե ոչ, ավելին՝ չէր էլ կարող ունենալ, որովհետև նոր կուսակցությունն է, որովհետև այդ կուսակցությունն ընդդիմություն էր, նախկին քաղաքական դաշտում էլ մեծ ներգրավվածություն չուներ։ Այսօր շատերը կցանկանան մտնել ՔՊ-ի մեջ, որ կարիերա անեն, շատերն էլ չեն ցանկանա մտնել, բայց կցանկանան պետականաշինության գործընթացում ունենալ ակտիվ մասնակցություն։ Բնականաբար, կադրային խնդիր չի լինելու, որովհետև ՔՊ-ն կունենա հնարավորություն տարբեր պրոֆեսիոնալների ներգրավել՝ անկախ նրանց քաղաքական հայացքներից։ Սկզբունքը հետևյալն է՝պրոֆեսիոնալ ես, ներգրավված չես կոռուպցիոն համակարգի մեջ, ուրեմն տեղ ունես։ Կարծում եմ՝ ընտրություններից հետո ՔՊ-ն, եթե հանդես գա դաշինքով, ապա դաշինքի ներսում կհայտնվեն տարբեր ֆրակցիաներ, որոնք ներսում  հակակշիռներ կստեղծեն ու զսպող գործոն կլինեն՝ կոնստրուկտիվ քննադատություններ անելով։

- Չկա՞ մտավախություն, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու պարագայում խորհրդարանը կուսակցական բազմազանության տեսանկյունից բավականին աղքատիկ կլինի, արդյո՞ք հնաբնակները՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, կմասնակցեն այդ ընտրություններին։

-Աղքատիկ պատկեր չի լինի թեկուզ միայն այն պատճառով, որ ԸՕ-ն երաշխավորում է առնվազն 3 կուսակցության ներկայացվածություն խորհրդարանում, ինչպես նաև 1/3-ը պետք է լինի ընդդիմադիր։ Այսինքն՝ այս մասով խնդիր չկա։ Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք նախկին համակարգի կուսակցությունները կմասնակցեն, թե ոչ, դժվարանում եմ ասել։ Բայց կարծում եմ, որ այնուամենայնիվ ԲՀԿ-ն կմասնակցի, քանի որ ընտրությունների մասնակցության առումով փորձ ունեն և կարողացել են ավագանու ընտրություններում 2-րդ քաղաքական ուժը դառնալ, բնական է, որ հույսեր կունենա՝ նոր խորհրդարանում տեղ գտնելու հետ կապված, նաև կօգնի Փաշինյանի հետ ստորագրած հուշագիրը։ Մնացած կուսակցությունների մասնակցության հետ կապված՝ չգիտեմ, թեպետ գտնում եմ, որ խորհրդարանում հայտնվելու շանսեր չունեն, ինչն իրենք էլ են գիտակցում։

- Տեսակետ կա, որ վարչապետ Փաշինյանը հրաժարվում է նախկին ասված իր մի շարք մտքերից, օրինակ՝ ԸՕ-ի հետ կապված, սուպերվարչապետական համակարգի և այլն։

- Համակարծիք չեմ, որովհետև փաստարկները մանիպուլյատիվ են։ ԸՕ-ի հետ կապված Փաշինյանն ասել է, որ փորձը ցույց տվեց, որ գործող օրենսգրքով էլ կարող են իրականացնել ազատ, արդար ընտրություններ։ Սա չի նշանակում, որ վարչապետն ասում է, որ այս ԸՕ-ն շատ լավն է, նշանակում է, որ  քաղաքական կամքի առկայության պարագայում այդ ԸՕ-ն չի խոչընդոտում, որ իրականացվի ազատ, արդար ընտրություններ։ Նա իրավացի է, որովհետև, թեև այս ԸՕ-ն ունի բազմաթիվ թերություններ, միևնույն է, այսպիսի քաղաքական միջավայրում այն շատ լավ գործեց։ Ինչ վերաբերում է սուպերվարչապետությանը, ապա հիշենք, որ այս իշխանության մի շարք ներկայացուցիչներ ասել են, որ մի շարք դրույթներ պետք է փոխվեն։ Կարծում եմ՝ ամեն դեպքում հետագայում կլինեն փոփոխություններ և՛ Սահմանադրության, և՛ տարատեսակ օրենքների մեջ։

 





Губернаторы России
Москва

Собянин оценил объем поддержки создателей импортозамещающей продукции





Москва

Вебкам-студия MONTANA в Санкт-Петербурге


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Сергей Собянин. Главное за день



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Олег Митяев

На «Ночи музыки» выступит Олег Митяев




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Московские спортсмены выиграли 141 медаль на Играх стран БРИКС

Инвестор построит физкультурно-оздоровительный комплекс в Северном Медведкове

Легенда вне времени Жанна Агузарова и легенда поп-музыки Жанна Фриске:самое интересное с Премии МУЗ-ТВ 2024


Уимблдон

Уроженка Тамбова Арина Родионова вышла во второй круг квалификации Уимблдона



Новости Крыма на Sevpoisk.ru


Татьяна Навка

Навка: во время болезни Заворотнюк возили по Москве только в парандже



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России