Ամերիկուհին հարսանեկան զգեստով այցելել է նշանածի գերեզմանին իրենց պսակադրության համար նշանակված օրը (լուսանկարներ)
Ամերիկուհին հարսանեկան զգեստով այցելել է իր փեսացու գերեզմանին այն օրը, երբ նշանակված էր նրանց հարսանիքը:
Հուզիչ լուսանկարները հրապարակել է Daily Mail-ը՝ ներկայացնելով հրշեջ փրկարար Ջեյմս Մերֆիի և Ջեսիկա Փեջիթի պատմությունը:
Մերֆին մահացել է 2017-ի նոյեմբերին, երբ գործընկերոջ հետ շտապելիս է եղել դեպի ահազանգի վայր: Նրանց մեքենան բախվել էր 3 այլ մեքենաների:
Ինչպես ցույց են տվել հետազոտությունները, նրա գործընկերը, ով ղեկին է եղել, ալկոհոլի ազդեցության տակ էր մեքենա վարել:
Ի հիշատակ իր հանգուցյալ նշանածի՝ Ջեսիկան մի քանի լուսանկարներ է հավերժացրել հարազատ մարդկանց հետ նրա շիրմաքարի մոտ: