Չինաստանում բժիշկները 48 մմ-անոց մեխ են հայտնաբերել տղամարդու գլխում, որի մասին վերջինս պատկերացում չուներ
Չինաստանի Հուբեյ նահանգի բնակիչներից մեկի գանգում 48 մմ երկարությամբ մեխ են հայտնաբերել:
Ինչպես տեղեկացնում է South China Morning Post-ը, խոսքը ցեմենտի գործարանում աշխատող 43-ամյա տղամարդու մասին է, որը հետևում է վերահսկման տեսախցիկներին և որևէ առնչություն չի ունենում մեխերի կամ այլ շինարարական նյութերի հետ:
Տղամարդը բժշկի է դիմել գլխացավերի ի հայտ գալուց մեկ շաբաթ անց: Բժիշկները զարմանքով արձանագրել են, որ նրա գլխում 48 մմ երկարությամբ մեխ կա: Միևնույն ժամանակ տղամարդու բոլոր հետազոտություների արդյունքները նորմալ էին:
Չինացին նշել է, որ պատկերացում չունի, թե որտեղից կարող էր իր գլխում հայտնվել այդ մեխը: Այժմ նրան վիրահատություն է սպասվում նահանգի վարչական կենտրոն Ուհանում: