«ՀՀԿ-ն ինչ քայլ անում է, հասարակությունն անմիջապես կոնսոլիդացվում է Նիկոլ Փաշինյանի շուրջ». Արմեն Մարտիրոսյան
Ներքաղաքական հարցերի, փոփոխված ԸՕ-ի շուրջ է ԳԱԼԱ-ի զրույցը «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ: -Պարո՛ն Մարտիրոսյան, դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը միանշանակ հնարավոր համարո՞ւմ եք: -«Ժառանգություն» կուսակցությունը կողմնակից է դեկտեմբերին խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն: Ես այստեղ խնդիր չեմ տեսնում: Ըստ էության՝ նոյեմբերին քարոզարշավ կլինի: - ՀՀԿ-ի դիմադրությունն արդյո՞ք խոչընդոտ չի կարող համարվել: - Դիմադրություն ասելն […]