Մի քանի համայնքներում ղեկավարի արտահերթ ընտրություններ կլինեն փետրվարի 17-ին
Վաղը կառավարության նիստի օրակարգում են Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքի ղեկավարի, Գեղարքունիքի մարզի Ակունքի համայնքի ղեկավարի, Արարատի մարզի Արևաբույրի համայնքի ղեկավարի, Վայոց ձորի մարզի Մալիշկայի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու և անցկացնելու մասին որոշման նախագծերը:
Ըստ նախագծերի` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արևաբույր համայնքի ղեկավար Մարտին Ավետիսյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում: Մարտին Ավետիսյանը 2018 թվականի սեպտեմբերի 3-ին հրաժարական է ներկայացրել:
Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքի ղեկավար Մհեր Մովսիսյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի հոկտեմբերի 2-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում: Մհեր Մովսիսյանը 2018 թվականի սեպտեմբերի 6-ին հրաժարական է ներկայացրել:
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ակունք համայնքի ղեկավար Արծրուն Ղարիբյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2015 թվականի հունիսի 7-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում: Արծրուն Ղարիբյանը 2018 թվականի օգոստոսի 17-ին հրաժարական է ներկայացրել:
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքի ղեկավար Ֆրոնտիկ Թևոսյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի հոկտեմբերի 2-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում: Ֆրոնտիկ Թևոսյանը 2018 թվականի օգոստոսի 31-ին հրաժարական է ներկայացրել:
Վերոնշյալ բոլոր համայնքների ղեկավարների արտահերթ ընտրությունները նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 17-ին:
Հիշեցնենք, որ նաև հոկտեմբերի 21-ին հանրապետության ութ մարզերի 25 համայնքներում տեղի կունենան արտահերթ ընտրություններ: