Էյֆորիայի, քաղաքական դեֆոլտի ու արտահերթ ընտրությունների մասին
Հետհեղափոխական քաղաքական բառապաշարում վերջին ամիսներին ամենակիրառելի ու շրջանառվող բառերից մեկը էյֆորիան է: Հոլովվելով և շահարկվելով ամենատարբեր քաղաքական ուժերի և գործիչների կողմից՝ այն կարծես քաղաքական եզրույթ է դարձել՝ բնութագրելու հասարակական-քաղաքական տրամադրությունների ու գործընթացների պատճառը, շարժիչ ուժը: Հետհեղափոխական բազմաթիվ գործընթացներ ուղղակիորեն պայմանավորում և բացատրում են առեղծվածային ու ամենազոր այդ երևույթով: Քաղաքական լիդերի շատ բարձր վարկանիշը, հասարակական անվերապահ […]