Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Октябрь
2018

ԶԼՄ-ին միայն պահանջ պետք չէ ներկայացնել վիրավորական մեկնաբանությունները հեռացնելու համար, պետք է ցույց տալ տեխնիկական հնարավորությունները. Գ. Գյոզալյան

0

ԶԼՄ-ներին պահանջ է ներկայացվում հեռացնել վիրավորանք ու զրպարտանք պարունակող գրառումները, բացի այդ սոցիալական ցանցերում, որտեղ նաև նման բովանդակությամբ մեկնաբանություններ են, օգտատերերը, պաշտոնյաները բողոքում են մեկնաբանությունների համար: Այս առնչությամբ Tert.am-ը զրուցեց փաստաբան Գևորգ Գյոզալյանի հետ:

-Պարո՛ն Գյոզալյան, ԶԼՄ-ին պահանջ է ներկայացվում վիրավորանք պարունակող մեկնաբանությունները հեռացնելու համար, սակայն լրատվական կայքերը, որտեղ ընթերցողը մեկնաբանություն է թողնում, ջնջելուց հետո ևս մեկնաբանությունները շարունակվում են: Ի՞նչ անի այս դեպքում ԶԼՄ-ն նման պահանջը իրագործելու համար կամ ինչպե՞ս իրագործի:

-Պահանջել ուղղակի նրա համար, որ պահանջում են, միանշանակ սխալ է, պահանջի հետ միասին պետք է ցույց տալ այն տեխնիկական հնարավորությունները, որը ԶԼՄ-ն օգտագործելով կկարողանա այդ հարցը լուծել: Այսինքն, որքան ժամանակում պետք է ԶԼՄ-ն հեռացնի մեկնաբանությունը, քանի որ այն օնլայն ռեժիմով է աշխատում, և անընդհատ գրառումներ են արվում: Իմ փոքրիկ վերլուծությունն էլ ցույց է տվել, որ հիմնական հայհոյանքները գրում են ԱՄՆ-ի մեր հայրենակիցները, այստեղ էլ ժամային գոտու տարբերությունն է խնդիրներ առաջացնում, երբ իրենց մոտ ցերեկ է, և մարդիկ գրառումներ են անում: Ուրեմն ԶԼՄ-ն պետք է հավելյալ հաստիք պահի, որ գիշերը գրվող մեկնաբանություններն էլ հեռացվեն:

Այստեղ տեխնիկական ու խաղի կանոնների հստակեցման խնդիր կա, պետք է հստակեցվի, թե ինչ ժամկետներում պետք է մեկնաբանությունը հեռացվի, նաև պետք է նշվի, թե իսկ ինչ կլինի, եթե ԶԼՄ-ն դա չանի: Այս հարցը լուրջ հստակեցման կարիք ունի, և պահանջողները պետք է հստակեցնեն յուրաքանչյուր կետը, կատարման մեխանիզմը, թե ինչ ասած է ջնջել: Պարզ է, որ բարեխիղճ ու կայացած  լրատվամիջոցները վիրավորանք պարունակող մեկնաբանությունները հեռացնում են,  կա նաև «ԶԼՄ», որ իրենք են հայհոյանքներ տարածում:

Բայց եթե անգամ խոսում ենք Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով       դատարան դիմելու մասին, ապա միևնույն է՝ մեկնաբանությունները հեռացնելու պահանջը պետք է հստակեցվի՝ ինչպես, ինչ ժամկետում, ինչ պատասխանատվություն է հասնում ԶԼՄ-ին:

-Իսկ ի՞նչ իրավական հիմքով են լրատվամիջոցից պահանջում ջնջել հայհոյանքներն ու վիրավորանքները: Բարոյական նորմը հասկանալի է, ո՞րն է իրավականը, թե՞ դա նույն զրպարտանքի ու վիրավորանքի հիմքով է: 

-Հիմքը 1087.1 հոդվածն է, երբ անձի  պատիվն ու արժանապատվությունը վիրավորում են կամ զրպարտում, ապա անձը որոշակի կոնկրետ ժամկետներում դիմում է դատարան  և այլն: Այստեղ խաղի կանոնները պարզ են, այլ խաղի կանոն ես չգիտեմ: Բայց որոշակիության խնդիրը կա, անձը չի կարող նստել, որոշել, համարել, որ սա զրպարտանք է, ջնջեմ: Այսինքն՝ պետք է լինի մի նորմ, որը իրավահարաբերության սուբյեկտների համար կլինի ավելի քան պարզ: Ուղղակի նստի, որոշի ինչ-որ չինովնիկ, որ սա զրպարտանք է, սա վիրավորանք է. սա իր հերթին բերելու է այլ հետևանքների:

-Ի՞նչ մեխանիզմներ կարելի է կիրառել, որ և՛ ԶԼՄ-ում մեկնաբանությունը, և՛ Ձեր ասած՝ այն «ԶԼՄ-ն» հարթակ չդառնան անձին վիրավորելու համար:

-Այդտեղ լուրջ խնդիր կա, այսինքն՝ այն, ինչ կատարվում է սոցիալական ցանցերում, անթույլատրելի է, ես դրանց լուծումը տեսնում եմ տեխնիկապես: Գաղտնիք չէ, որ մարդիկ այլ՝ «կեղծ» անուններով հայհոյանքներ են գրում: Պետք է նախ հստակ լինի այն, թե մենք ում ենք պատասխանատվության կանչում: Եթե մենք իդենտիֆիկացնենք, թե ով է այդ անձը, նա կենթարկվի պատասխանատվության  1087.1 հոդվածի սահմանումով, ԶԼՄ-ի պատասխանատվությունը ևս դրանով պետք է լինի:  

Ես մեկ դատական վեճ եմ ունեցել լրագրողի ու իրավապաշտպանի հետ, որտեղ ԶԼՄ-ն խայտառակ հայհոյանքներ էր տարածում, և ակնհայտ էր, որ այդ հայհոյանքները ԶԼՄ-ի ներկայացուցիչն է գրում, իսկ Եվրադատարանը նշում է, որ ԶԼՄ-ն պետք է լինի պատասխանատու: Իսկ ֆիզիկական անձանց դեպքում, ովքեր սոցիալական ցանցերում տարածում են վիրավորանքներ, խնդիր կա, որ խաղի կանոնները պետք է հստակ լինեն:

-Մյուս դեպքում այլ  խնդիր է առաջանում՝ «ֆեյքի» գրառման, մեկնաբանության համար պատասխանատվության պետք է ենթարկվի ԶԼՄ-ն, որովհետև տեխնիկապես հնարավոր չէ 1000-ից ավել մեկնաբանություն ջնջել, մանավանդ  որ նորից գրվում են դրանք:

-Եթե լրատվամիջոցը դիտավորյալ թողնում է հայհոյանքը, ապա ես կողմ եմ, որ լրատվամիջոցը պատասխանատվության ենթարկվի: Կան դեպքեր, որ ամեն երկրորդը «լրագրող» է, կայք է բացում ու իր իսկ գրած լուրի տակ «ֆեյք» անունով հայհոյախառն արտահայտություններ է գրում և քանի որ կեղծ էջով է դա անում, այդ կերպ խուսափում է պատասխանատվությունից: Մեկնաբանությունը, եթե ԶԼՄ-ն չի հեռացնում, որովհետև չի հասցնում, տեխնիկական լուծումներ կան: Իսկ ի՞նչ անի անձը, ում ուղղված են հայհոյանքները,  ի՞նչ է՝ տեխնիկապես հնարավոր չէ մեկնաբանությունները հեռացնել, մարդուն պետք է վիրավորեն:

 

 





Губернаторы России
Москва

Собянин утвердил проект строительства общественно-делового центра в ЗАО





Москва

Рок-версия гимна Белогорска прозвучала на масштабном рок-н-мобе


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин сообщил о планах благоустройства территорий школ и детских садов



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Фёдор Шаляпин

«Всю жизнь я зарабатывал пением и… легким аферизмом». Прохор Шаляпин раскрыл источники дохода в шоу «Вкусно с Анфисой Чеховой» на ТВ-3    




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Роман Костомаров поучаствовал в боксерской тренировке в Москве

Спортсмен Росгвардии занял второе место в личном многоборье на Играх БРИКС

Школьник из Ставрополя пробился в финал международного турнира по шахматам


Даниил Медведев

Медведев и Сафиуллин сыграют в паре на турнире в Галле



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Собянин сообщил о планах благоустройства территорий школ и детских садов



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России