Նիկոլ Փաշինյանը France 24-ին հայտնել է, որ հրաժարական կտա մինչև հոկտեմբերի 16-ը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24-ի հետ զրույցում հայտնել է, որ ԱԺ արտահերթ ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի առաջին կեսին, որի համար ինքը պետք է հրաժարական մինչև հոկտեմբերի 16-ը:
«Ընտրությունները, ըստ էության, նախնական կարող եմ ասել, որ կանցկացվեն դեկտեմբերի 9-ին, 10-ին, այդ ժամանակահատվածում: Դրա համար, ըստ էության, ես պետք է հրաժարական տամ մինչև հոկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում»,- ասել է Փաշինյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովի կողմից «ԱԺ Կանոնանակարգ օրենքում» փոփոխություն կատարելու մասին որոշումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարան ուղևորվելուց առաջ հայտարարեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն անհրաժեշտ է, և դրանք պետք է տեղի ունենան դեկտեմբեր ամսվա առաջին կեսին: