Ընտրության հնարավորությունը
Կոնկրետ բովանդակայինը պետք է գա հասարակությունից: Բայց ինչպիսի՞ հասարակությունից: Բախտի քմահաճույքին թողած, իր պոտենցիալ մրցակիցներից՝ ներսի և դրսի ուղեղներից անհամեմատ ավելի աղքատ և թույլ, չկազմակերպված հանրությունից ծիծաղելի է սպասել ինքնուրույն քաղաքական դաշտի ձևավորում: Հենց այստեղ է պետության գործը՝ նպաստավոր պայմաններ ստեղծել, որպեսզի մեծամասնությունը կարողանա մրցակցել ուժեղների հետ: