103news.com
World News in Armenian
Октябрь
2018

ՀԺԿ-ում տրամադրություններն այնպիսին են, որ պետք է մասնակցենք արտահերթ ընտրություններին. ՀԺԿ քարտուղար

0

Մենք համակարծիք ենք, որ արտահերթ ընտրությունները պետք է արագ անցկացվեն, և ձևավորվի լիարժեք նոր իշխանություն, որովհետև այս իրավիճակը բացարձակապես երկրին օգուտ չէ, իսկ ՀՀԿ-ի կեցվածքը, միանշանակ, անընդունելի է: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) վարչության քարտուղար Գրիգոր Հարությունյանը:

«ՀՀԿ-ն թող մասնակցի, հաղթի և նորից իր վարչապետն ունենա, ոչ թե այսպիսի քաղաքականություն վարի: Տարին պետք է փակվի, և 2019 թվականից նոր էջ բացվի մեր երկրի, մեր ժողովրդի համար»,-ասաց նա: Գրիգոր Հարությունյանը նշեց, որ իրենց կուսակցությունում քննարկում են ունեցել և վերջանական որոշում արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասնակցության ձևաչափի դեռ չունեն:

«Մեր որոշումն այն է, որ այս ամենը, ինչ կատարվել է, շատ լավ է եղել, ժամանակին պետք է ընտրություն արվի, իսկ ընտրություններին մասնակցելու տարբերակը մոտ օրերին կքննարկենք, կորոշենք, տրամադրություններն այնպիսին են, որ պետք է մասնակցենք»,-ասաց նա:  

Գրիգոր Հարությունյանը նշեց, որ ոչինչ չեն կարող բացառել, այսինքն՝ կգնան դաշինքով, թե առանց. «Ոչինչ չբացառենք, կոնկրետ ես համաձայն եմ, որ այսօր վարչապետի կուսակցությունը բացարձակ մեծամասնություն վերցնի: Այսինքն՝ մասնակցելով հանդերձ՝ մեզ համար արդյունքները պարզ են, և սպասելի է, թե ինչպիսին են լինելու, որը համարում եմ բացարձակապես նորմալ»:

Իսկ, թե հնարավոր տարբերակ է արդյո՞ք դաշինք կազմելը ՔՊ-ի հետ, թե՞ վաղեմի գործընկեր ՀԱԿ-ի հետ կգնան ընտրության, ՀԺԿ քարտուղարը նշեց, որ քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում: «Իհարկե, ՔՊ-ի հետ կապված ընդհանրապես քննարկումներ չենք ունեցել, չենք էլ արել, ՀԱԿ-ի հետ բազմակի քննարկումներ ունեցել ենք, իրար հետ ճանապարհ ենք անցել, և չեմ բացառում»,-ասաց նա:  

Հարցին, թե ինչպես է վերաբերում այն անձանց տեսակետներին, այդ թվում՝ նաև ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի, թե ընտրությունները պետք է այն ժամանակ անցկացնել, որ բոլոր քաղաքական ուժերը հնարավորություն ունենան պատրաստվել և մասնակցել ընտրություններին, վստահություն լինի գործընթացների նկատմամբ, արդյունքում ձևավորվի խորհրդարան, որում կլինի ընդդիմություն և կայուն մեծամասնություն, Գրիգոր Հարությունյանը նշեց, որ չպետք է նայել՝ ԱՄՆ դեսպանն ինչ կասի, ՌԴ դեսպանն ինչ կասի կամ մյուսները:

«Այդ բոլորը բացարձակապես ինձ չի հետաքրքրում, ի՞նչ է նշանակում՝ բոլոր քաղաքական ուժերը պատրաստ լինեն, այդ քաղաքական ուժերը պատրաստվել են, ժամանակին ընտրություններ անց են կացրել, էս ժողովրդի հերն անիծել են, հասկանո՞ւմ եք, որ այս բոլոր հեքիաթներն այս բոլոր տարիների ընթացքում միշտ տեսել եմ, որ խայտառակություն է եղել, միշտ տեսել եմ, որ թքել են ժողովրդի վրա, ասել են՝ ինչքան ուզենք, էտքան կխփենք, միևնույն է, այդ նույն Արևմուտքն է, թե Արևելքը, ասել են մեկ քայլ առաջ»,-ասաց նա:

ՀԺԿ քարտուղարը նշեց, որ հեղափոխությունն ունի իր օրենքները. «Հերիք է Սահմանադրության ճանապարհով գնալ, տեսանք՝ այս սահմանադրական ճանապարհով գնալն ինչի հանգեցրեց. երկիրը դատարկվել է, բնակչության կեսը երկրում չի, 90  000-ից ծնելիությունն իջել էն դարձել 30 000»:

Ըստ քաղաքական գործչի՝ ՀՀԿ-ի քայլերն ակնհայտ սաբոտաժ են, որին տրվել չի կարելի: «Իրենց ամբարտավան տեսքը, իրենց խոսելը, իրենք դեռ պետք է ասեն ժողովուրդ ջան, կներեք, մենք 10 տարի ընդհանրապես ոչ մի ընտրությունների չենք մասնակցելու, գնալու ենք քավարանով անցնենք, նոր գանք, ձեր առջև հաշվետվություն տանք»,-ասաց նա և նշեց, որ մի բան ստույգ պարզ է, որ ՀՀԿ չի լինելու խորհրդարանում: «Փաստն այն է, որ այս հանցագործներին քշել են իշխանությունից»,-եզրափակեց նա:





Губернаторы России
Москва

Сергей Собянин поздравил с днем рождения артистку Ольгу Остроумову





Москва

Можно ли стирать шторы: возможные риски


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: К учебному году в МЭШ обновили популярные сервисы и запустили новые



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Концерт

Концерт «Бах vs Рахманинов»




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

«Дуэль испанских тренеров». Сегодня ФК «Оренбург» в гостях сыграет с ФК «Химки» (Московская область)

Владимир Ефимов рассказал, каким будет комплекс «Олимпийский» после реконструкции

Набор в резерв сборных для участия в школьных олимпиадах объявили в Москве


ATP

Карацев вылетел с турнира ATP в Ханчжоу



Новости Крыма на Sevpoisk.ru


Минск

Лукашенко поддержал расширение взаимоуважительного диалога с Ереваном



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России