Թրամփը սաուդացի լրագրողի անհետացման գործի հետաքննության շուրջ բանակցություններ է վարել Սաուդյան Արաբիայի իշխանությունների հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ բարձր մակարդակով բանակցություններ է անցկացրել Սաուդյան Արաբիայի իշխանությունների հետ՝ Թուրքիայում անհետացած սաուդացի ընդդիմադիր լրագրող, The Washington Post-ի թղթակից Ջամալ Խաաշկղիջիի անհետացման գործի հետաքննության շուրջ: Այս մասին, ինչպս գրում է ТАСС-ը, նա հայտնել է լրագրողների հետ Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ:
Նրա խոսքով՝ սաուդացի լրագրողի անհետացման շուրջ Սաուդյան Արաբիայի իշխանությունների հետ ինքը խոսել ավելի քան մեկ անգամ: Ընդ որում՝ բանակցությունները եղել են «ամենաբարձր մակարդակով»:
ԱՄՆ նախագահը Խաաշկղիջիի անհետացումն անվանել է «շատ վատ իրավիճակ»: Նա հույս է հայտնել, որ լրագրող ողջ ու առողջ է, ինչպես նաև նշել է, որ շփվել է նրա հարսնացուի հետ, որը մոտ ժամանակներում կարող է այցելել Սպիտակ տուն: