Թրամփի հետ հանդիպման ժամանակ լրատվամիջոցներն իմացել են Քանյե Ուեսթի IPhone X-ի գաղտնաբառը (տեսանյութ)
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթն իր IPhone X հեռախոսի համար բավականին պարզունակ գաղտնաբառ է օգտագործում: Այդ մասին լրագրողներն իմացել են ռեփերի ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման ժամանակ, երբ իր հեռախոսի գաղտնաբառը հավաքելիս Ուեսթին ֆիքսել են նրա մեջքի ետևում եղած տեսախցիկները:
Ինչպես գրում է life.ru-ն, համացանցում տարածված տեսանյութում պարզ երևում է, որ ամերիկացի ռեփերի գաղտնաբառը 6 հատ 0 է:
Ուեսթը հանդիպման ժամանակ առաջարկել է Թրամփին հրաժարվել նախագահական Air Force One ինքնաթիռից ու դրա փոխարեն օգտվել iPlane 1-ից: Ըստ ռեփերի գաղափարի՝ դրա կառուցմամբ պետք է զբաղվի Apple ընկերությունը:
Երբ Ուեսթը որոշել է ցույց տալ իր առաջարկած օդանավի կոնցեպտը հեռախոսում առկա լուսանկարների միջոցով՝ նրա հեռախոսի գաղտնաբառը շատ պարզ երևացել է մոտակայքում գտնվող գրեթե բոլորին:
Ի դեպ, Apple-ը խորհուրդ չի տալիս նման պարզունակ գաղտնաբառեր ընտրել հեռախոսների համար:
Kanye West thinks Trump should ditch AirForceOne for this plane to be manufactured by Apple #tictocnews pic.twitter.com/7dBcOVhHlr
— TicToc by Bloomberg (@tictoc) October 11, 2018