Добавить новость
103news.com
World News in Armenian
Октябрь
2018

Կանադան պատրաստ է ՀՀ-ին օժանդակել տնտեսական զարգացման, ներդրումների և այլ ուղղություններով. կայացել է 2 երկրների վարչապետների հանդիպումը (լուսանկարներ)

0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին:

Տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողություն, որից հետո ընթացել է երկու երկրների վարչապետների նեղ կազմով հանդիպումը: Ինչպես տեղեկացնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ողջույնի խոսքում նշել է.

«Հարգելի պարոն վարչապետ, 

ուրախ եմ Ձեզ ողջունել Հայաստանի մայրաքաղաքում: Դուք Կանադայի առաջին վարչապետն եք, ով պաշտոնական այցով այցելում է Հայաստանի Հանրապետություն, և մենք գործ ունենք պատմական հնարավորության հետ: Ես կարծում եմ` Դուք արդեն զգացիք, որ մեր երկրում Ձեր երկրի և անձամբ Ձեր նկատմամբ շատ մեծ համակրանք և դրական վերաբերմունք կա, և հույս ունեմ, որ նաև այն հարաբերությունները, որ արդեն իսկ հասցրել են հաստատվել, կօգնեն, որ մեր երկրների միջև առանց այն էլ շատ ջերմ հարաբերությունները նոր մակարդակի հասցվեն: Եվս մեկ անգամ ողջունում եմ Ձեզ և ուրախ եմ Ձեզ տեսնել Հայաստանում»:

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն իր խոսքում նշել է. «Պարոն վարչապետ, շատ շնորհակալ եմ Ձեր ողջույնի համար: Առնվազն մեծ պատիվ է գտնվել Հայաստանում: Կարծում եմ` Դուք գիտեք, որ տարիներ առաջ արդեն պատիվ եմ ունեցել հայրիկիս հետ այցելել Հայաստան ամառային արձակուրդների շրջանում: Նա այն ժամանակ արդեն վարչապետ չէր, այնպես որ ես Կանադայի` պաշտոնական այցով Հայաստան այցելող առաջին վարչապետն եմ: Բայց նույնիսկ այն ժամանակ արդեն զգացի հայերի և կանադացիների միջև բարեկամությունը, և առնվազն այն ընդունելությունը, որին արժանացա Հայաստանում այսօր և նախորդ օրերին, հրաշալի է: Այստեղ գտնվելը միայն պատիվ է: Շնորհակալ եմ»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին է նվիրել նրա «Ընդհանուր հայտարար» գրքի հայերեն թարգմանությունը: «Եվս մեկ ապացույց իմ խոսքերի, որ Դուք առանձնահատուկ դեր ունեք Հայաստանի քաղաքացիների ընկալման մեջ, և սա Ձեր գրքի հայերեն թարգմանությունն է, ինչը ես հաճույքով նվիրում եմ Ձեզ»:

Ջասթին Թրյուդոն շնորհակալություն է հայտնել գրքի համար` նշելով, որ տեղյակ չէր թարգմանության մասին, և շատ ուրախ է այդ առիթով:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում` Հայաստանի քաղաքական փոփոխությունների վերաբերյալ: Ջասթին Թրյուդոն ընդգծել է, որ երբ ամբողջ աշխարհում ընթանում էին ժողովրդավարությունը վտանգող գործընթացներ, Հայաստանն օրինակ ծառայեց ամբողջ աշխարհին, ինչը հիանալի էր ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի համար: Կանադայի վարչապետն ընդգծել է, որ Հայաստան է այցելել նաև, որպեսզի ցույց տա իր երկրի պատրաստակամությունը` օժանդակելու Հայաստանի զարգացմանը: «Հայասատանյան ժողովրդավարական գործընթացները պատիվ են բերում ոչ միայն հայերին, այլև ամբողջ աշխարհին», - ընդգծել է Ջասթին Թրյուդոն:

Նա նշել է, որ Կանադան պատրաստ է Հայաստանին օժանդակել տնտեսական զարգացման, ներդրումների ներգրավման, ենթակառուցվածքների բարելավման և այլ ուղղություններով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով մեր երկրի տնտեսական զարգացման մասին, ընդգծել է, որ կառավարության նպատակն է` փոխել տնտեսական կառուցվածքը` Հայաստանը դարձնել տեխնոլոգիական երկիր ևւ վստահություն հայտնել, որ դրա համար առկա է անհրաժեշտ ներուժ: Վարչապետը հավելել է, որ ՀՀ կառավարությունը լուրջ հաջողություններ է արձանագրել կոռուպցիան հաղթահարելու ուղղությամբ և համոզմունք հայտնել, որ այն կնպաստի բիզնես միջավայրի բարելավմանն ու տնտեսական առաջընթացին:

Նիկոլ Փաշինյանը և Ջասթին Թրյուդոն անդրադարձել են տարբեր ոլորտներում հայ-կանադական համագործակցության զարգացմանը վերաբերող այլ հարցերի:

 

 








Губернаторы России
Москва

Москва-Пекин. Собянин в Китае подписал соглашение о сотрудничестве





Москва

Топ-5 самых ярких зарубежных архитектурных проектов на первичном рынке Москвы


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Сергей Собянин: Активно укрепляем отношения с Китаем



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Жанна Агузарова

Возвращение певицы Жанны Агузаровой обернулось скандалом




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

В Лужниках состоялась церемония открытия Всероссийской Спартакиады Специальной Олимпиады

Военно-спортивный фестиваль Росгвардии в «Лужниках» собрал более 20 000 москвичей и гостей столицы

Резидент «Инсайт Люди» Дмитрий Зубов установил мировой рекорд по чеканке мяча


WTA

Самсонова выиграла турнир WTA в Хертогенбосхе



Новости Крыма на Sevpoisk.ru


Game News

To create its cast of Baldur's Gate 3 companions, Larian came up with 'hundreds and hundreds' of character concepts: 'It was a huge, huge list'



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России