Թուրքական իշխանությունները մեկնաբանել են ամերիկացի քահանայի գործով դատարանի վճիռը
Իզմիրի դատարանի՝ ամերիկացի քահանա Էնդրյու Բրանսոնին ազատ արձակելու որոշումը վկայում է թուրքական արդարադատության անկախության մասին: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի վարչակազմի կապերի հարցով վարչության ղեկավար Ֆահրեթին Ալթունը:
«Այդ որոշումը ցույց է տվել, Թուրքիան իրավարար պետություն է: Մենք ցանկանում ենք ևս մեկ անգամ հիշեցնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որ թուրքական դատարանն անկախ է: Թուրքական հանրապետությունը և նրա դատարանը չի ընդունի որևէ ցուցում ոչ մի մարմնից, իշխանությունից կամ մարդկանցից», - ասվում է թուրք պաշտոնյայի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ամերիկացի քահանային դատարանը դատապարտել է 3 տարվա ազատազրկման, որը նա արդեն մարել է դատավարության ընթացքում: Դատարանը հանել է նրա նկատմամբ սահմանված տնային կալանքը: