«Գլխաշորով մուտք գործելը պարտադիր պայման է ցանկացած կնոջ համար». Տ. Եսայի քահանա Արթենյան
Եկեղեցում մարդու կեցվածքի և վարքագծի հատուկ կանոններ կան, որոնք, իհարկե, դոգմաներ չեն, բայց եկեղեցու կանոնակարգի առումով դրանք կարևոր են, որովհետև շատ հաճախ մարդու արտաքինն արտացոլում է նրա ներքինը և հակառակը, ուստի ցանկալի է հետևողական լինել արտաքինին՝ հատկապես եկեղեցի այցելելիս, որովհետև մենք գալիս ենք հանդիպման Աստծո հետ: