«Ինձ համար կարևորագույն խնդիր է ջարդել նարկոտրաֆիկի ողնաշարը Սյունիքում». Նիկոլ Փաշինյան
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Կապանում քաղաքացիների հետ հանդիպմանն ասել է, որ Սյունիքը Հայաստանի ու Արցախի ողնաշարն է: Սյունիքով է անցնում Հայաստանն Իրանին կապող միակ ճանապարհը, որը որոշ մարդիկ երկու օր առաջ որոշել էին փակել: Երկրորդը՝ Սյունիքը Հայաստանի արդյունաբերական խոշոր կենտրոններից է: Սյունիքը ռազմավարական նշանակություն ունի: