Չեխիան հետ է կանչում Սաուդյան Արաբիայից իր դիվանագետներից մեկին
Չեխիայի իշխանությունները հետ են կաչում Սաուդյան Արաբիայի իրենց դեսպանատն դիվանագետներից մեկին: Ինչպես հաղորդում է Life.ru-ն, այս մասին իր թվիթերյան էջում գրել է Չեխիայի արտաքին գործերի նախարար Տոմաշ Պետրշիչեկը:
Այս կերպ Չեխիան կոչ է անում պարզել Թուրքիայում սպանված սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի մահվան բոլոր հանգամանքներն ու անցկացնել թափանցիկ հետաքննություն:
«Որպես դիվանագիտական արձագանք՝ Չեխիայի Հանրապետությունը հետ է կանչում Սաուդյան Արաբիայից իր դիվանագետներից մեկին», - գրել է Պետրշիչեկը: