«Սա կարող է դիտարկվել իբրև անթաքույց ճնշում դատարանների վրա»
Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Գրավով ազատվածների գործերը պիտի ուսումնասիրենք, տեսնենք, թե ինչքանով է հիմնավորված» արտահայտությունը սխալ է ու անթույլատրելի։ Ո՞վ է լինելու այդ ուսումնասիրող մարմինը, դատարանների վրա նոր «վերահսկողական վարչությո՞ւն» է ձևավորվելու»։