«Հրապարակ». ՀՀԿ խմբակցությունը մտադիր է տապալել ԸՕ նոր նախագծի ընդունումը, որ ԱԺ արտահերթ ընտրություններն անցկացվեն հին օրենսգրքով
«ՀՀԿ խմբակցությունը որոշել է հեշտությամբ չզիջել դիրքերը՝ փորձելով խորհրդարանը ժամկետից շուտ արձակվելուց և ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելուց առաջ վերջին պայքարը մղել:
Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նրանք մտադիր են առաջիկայում տապալել ՀՀ ընտրական օրենսգրքի նոր նախագծի ընդունումը: ՀՀԿ նպատակն է անել այնպես, որ ԱԺ արտահերթ ընտրություններն անցկացվեն հին օրենսգրքով, հետևաբար, ռեյտինգային ընտրակարգով:
Այդպես նրանք հույս ունեն ռեյտինգային ընտրակարգի միջոցով նույնիսկ դեկտեմբերին կրկին հայտնվելու խորհրդարանում, այն էլ՝ լինելու երկրորդ ուժը:
Ավելին՝ մի շարք անհատների հետ ՀՀԿ-ականները պայմանավորվածություն ունեն, որ առաջադրվելու են իրենց ընտրացուցակով և այդպես ձայն են բերելու: Հետաքրքիր է՝ դեռ կա՞ն մարդիկ, որ պատրաստ են պայքարելու ՀՀԿ-ի ցուցակով ՀՀԿ-ի համար, ընդ որում՝ պայքարել իրենց հեղինակության հաշվին: Հետաքրքիր է»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: