Երևանի Դավթաշենի կամրջի տակ կնոջ դի է հայտնաբերվել. shamshyan.com
Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։40-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն կամրջի տակ դի կա։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Ոստիկանության Մաշտոցի բաժնի և Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խմբերը: Ոստիկանները պարզել են, որ դին հայտնաբերվել է Արաբկիր վարչական շրջանի տարածքում և այդ մասին տեղեկացրել են Ոստիկանության Արաբկիրի բաժին։ Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։
Հայտնաբերված դին, ըստ դատաբժշկի, կլինի 25-30 տարեկան կին, ում ինքնությունը Ոստիկանությունը պարզում է։ Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Այս պահին դեպքի վայրում հսկողություն են կատարում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ծառայողները: