Չեմպիոնների լիգա. հայտնի են շաբաթվա լավագույն գոլի հավակնորդները (քվեարկություն)
Հայտնի են այն 4 գոլերը, որոնք հավակնում են Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի լավագույնի կոչմանը:
Քվեարկությունը բաց է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում:
Հավակնորդների թվում են ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիան, ով գոլի հեղինակ է դարձել «Նապոլիի» հետ խաղում (2:2), Մարսելոն («Ռեալ»)` Պլզենի «Վիկտորիայի» հետ խաղում խփած իր գոլով (2:1), Բերնարդու Սիլվան («Մանչեսթեր Սիթի»), ով աչքի է ընկել «Շախտյորի» հետ խաղում (3:0) և Լորենցո Ինսինյեն («Նապոլի»)` ՊՍԺ-ի հետ խաղում խփած իր գոլով (2:2):
Շաբաթվա լավագույն գոլի Ձեր նախընտրած տարբերակի օգտին կարող եք քվեարկել հետևյալ հղումով.