Հելոուինին ընդառաջ. հայտնի կտավները՝ փորագրված դդումների վրա (լուսանկարներ)
Մի քանի օրից աշխարհի բազմաթիվ երկրներում նշվելու է Հելոուինը, որի խորհրդանիշներից մեկը փորագրված դդումն է:
Տոնին ընդառաջ բրիտանական The Guardian պարբրականը ներկայացրել է դդումների փորագրման մի քանի ուշագրավ տարբերակ:
Ստորև ներկայացվել են ամերիկացիներ Մարկ Էվանի ու Քրիս Սորիայի աշխատանքները, որոնցից շատերը հայտնի նկարիչների՝ Պիկասոյի, Վան Գոգի, Մունկի և այլոց կտավների յուրօրինակ կրկնօրինակներն են:
«Դդմի փորագրությունը «անցողիկ» արվեստի տեսակ է: Բայց այն փաստը, որ դդումները նեխում են ու վերանում, դրանք փորագրելու մղումն ավելի է ուժեղացնում»,-ասել է Էվանը: