ԱՄՆ Ֆլորիդա նահանգում ուղղաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Հայլենդս շրջանում ուղղաթիռ է կործանվել, ինչի հետևանքով երկու մարդ մահացել է, մեկը՝ ստացել մարմնական վնասվածքներ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ Հայլենդսի ոստիկանությանը հղումով:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Սեբրինգ քաղաքում: Ուղղաթիռն ընկել է շարժական տնակների պարկի վրա: Զոհվածները գտնվել են ուղղաթիռում, մինչդեռ տուժածը՝ գետնին:
Fox10 հեռուստաալիքի տվյալներով՝ միջադեպի հետևանքով երկու տուն է այրվել: Հրդեհները մարում են հրշեջ-փրկարարները: Տեղական իշխանությունների հաղորդմամբ՝ միջադեպի պահին հրդեհված տներում որևէ մեկը չի եղել: