Սահակաշվիլին հայտարարել է, որ մտադիր չէ ներում խնդրել Վրաստանի նախագահից
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ մտադիր չէ ներում խնդրել երկրի գործող նախագահից, քանի «հանցանք չի գործել» և կպաշտպանի իր իրավունքները դատարանում, գրում է РИА Новости-ն:
«Ես չեմ պատրաստվում ներում խնդրել ո՛չ նախագահ Մարգվելաշվիլիից (Վրաստանի գործող նախագահը – Tert.am), ո՛չ նախագահ Վաշաձեից: Երևում է՝ ինձ որևէ մեկի հետ են շփոթում: Ես Վրաստանից ոչինչ չեմ տարել և այն, ինչ ունեցել եմ, հանձնել եմ նախագահական գրադարանին...», - հայտարարել է Սահակաշվիլին «Рустави 2» հեռուստաալիքի եթերում:
Նա նաև հավելել է, որ Վրաստանում որևէ պաշտոն չի ուզում, սակայն դա չի նշանակում, որ ակտիվ կերպով չի ներկայացնելու իր դիրքորոշումը: