Հնդկաստանում կանգնեցրել են աշխարհում ամենաբարձր արձանը (Լուսանկարներ)
Հնդկաստանի Գուջարաթ նահանգում ստեղծվել է աշխարհի ամենամեծ արձանը, որը ստացել է Միասնության արձան անվանումը: Այս մասին հաղորդում է korrespondent.net-ը:
Նոր մոնումենտը չափերով զգալիորեն գերազանցում է Բրազիլիայում գտնվող Հիսուս Քրիստոսի արձանը (38 մ) և ԱՄՆ-ի Ազատության արձանը (93 մ). այն ունի 182 մ բարձրություն:
Արձանը կանգնեցվել է Մահաթմա Գանդիի հետևորդներից մեկի՝ Վալաբհայ Պատելի պատվին, որը մեծ ավանդ է ունեցել Հնդկաստանի նահանգների միավորման և մեկ ընդհանուր պետության ստեղծման գործում:
Արձանի ստեղծման գաղափարը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիինն էր: Դրա կառուցման համար պահանջվել է հինգ տարի և 430 միլոն դոլար, սակայն մոնումենտի համար վատնված հսկայական գումարը դարձել է քննադատությունների առիթ: