Աֆղանստանում բանտի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է 7 մարդ
Աֆղանստանում պայթյուն է որոտացել մայրաքաղաք Քաբուլից քիչ հեռու գտնվող Պուլ է Չարխի բանտի մոտ, միջադեպի հետևանքով մահացել է 7 մարդ, մարմնական վնասվածքներ ստացել 5-ը, գրում է gazeta.ru-ն:
Նշվում է, որ պայթեցվել է բանտի մոտով անցնող մեքենան: Հայտնի է, որ մեքենայում գտնվել են բանտի աշխատակիցներ:
Առայժմ ոչ մի ահաբեկչական խմբավորում չի ստանձնել տեղի ունեցածի պատասխանատվությունը:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում: