Պուտինը միգրացիոն քաղաքականության նոր հայեցակարգ է ստորագրել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը միգրացիոն քաղաքականության հայեցակարգ է ստորագրել: РИА Новости-ի հաղորդմամբ՝ այս մասին նախագահը հայտարարել է՝ ելույթ ունենալով արտասահմանում բնակվող ռուս հայրենակիցների VI միջագային համաժողովում:
«Այն ուղղված է արտասահմանում բնակվող հայրենակիցների՝ Ռուսաստանում մշտական բնակություն հաստատելու համար առավել հարմարավետ պայմաններ ձևավորելուն, ինչպես նաև բնակության իրավունք, աշխատանք և ռուսական քաղաքացիություն ստանալու հստակ կանոնների ստեղծմանը», - ասել է Պուտինը:
ՌԴ ղեկավարը շեշտել է, որ բյուրոկրատական խոչընդոտները միգրացիոն ոլորտում հանվել են միգրացիոն քաղաքականության հայեցակարգի ընդունմամբ: