Կարեն Կարապետյանի 500 հազար դոլարանոց հյուրանոցը Գյումրիում շուտով կբացվի․ այն կկոչվի «Ֆլորենս» (Ֆոտոշարք)
Գյումրու «Կումայրի» արգելոցի տարածքում նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից կառուցվող հյուրանոցի շինաշխատանքները գրեթե ավարտին են մոտենում, մնացել են ներքին հարդարման աշխատանքները։ Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը։ «Արտաքին տեսքով արդեն պատրաստ է, ներսի աշխատանքներն են մնացել։ Արտաքինից հրաշք շենք ստացվեց, շատ գեղեցիկ է՝ Գյումրու կոլորիտին համապատասխան, ամենակարևորը Գյումրու ճարտարապետության գույներ են։ …