Սաուդացի լրագրող Խաշոգջիի սպանությանն առնչվող ձայնագրությունները փոխանցվել են ԱՄՆ-ին, Սաուդյան Արաբիային և այլ երկրների
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական իշխանություններն ԱՄՆ-ին, Միացյալ Թագավորությանը, Սաուդյան Արաբիային, Ֆրանսիային և Գերմանիային են փոխանցել սաուդացի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությանն առնչվող ձայնագրությունները:
Ինչպես տեղեկացնում է BBC News-ը, Էրդողանը ևս մեկ անգամ համոզմունք է հայտնել, որ Սաուդյան Արաբիան գիտի, թե ով է սպանել Խաշոգջիին:
Հիշեցնենք, որ սաուդացի ընդդիմադիր լրագրողը հոկտեմբերի 2-ին անհետացել էր Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության տարածքում:
Սաուդյան Արաբիան հայտարարել էր, որ Խաշոգջին սպանվել է հյուպատոսության տարածքում, սակայն հերքել է թագավորական ընտանիքի ներգրավվածությունը սպանության գործին: