Գատուզո. «Միլանն» ունի Կեսիե, ով կկանգնեցնի Ռոնալդուին
«Միլանի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն խոսել է Ա Սերիայի 12-րդ տուրի` «Յուվենտուսի» հետ խաղի մասին.
««Յուվենտուսում» չեմպիոններ են հավաքված: Նրանք բոլոր առումներով շատ հզոր են: «Մանչեսթեր Յունայթեդն» օգտագործեց ուժերի մաքսիմումը, որպեսզի հաղթի նրանց: Ռոնալդուն առանձին արժեք է նրանց համար:
Ալեգրին եղել է իմ մարզիչը. նա նաև իմ ընկերն է ում հետ հաճախ եմ շփվում: Երբեմն զրուցում ենք ու նա ինձ տալիս է արժեքավոր խորհուրդներ: Գիտեմ, որ դեռ շատ պետք է աշխատեմ, որպեսզի հասնեմ նրա մակարդակին:
Ինչ վերաբերվում է Ռոնալդուին, ապա մենք ունենք Կեսիե, ով կկանգնեցնի նրան: Կրիշտիանուին կարելի է կանգնեցնել լավ կազմակերպված լինելու դեպքում: Նրանք ունեն նաև Կուադրադո, այնպես որ շատ դժվար է լինելու»,- Գատուզոյի խոսքերը մեջբերում է «Միլանի» պաշտոնական կայքը: