Ռայոլան հաստատել է, որ Իբրահիմովիչը կարող է վերադառնալ «Միլան»
Զլատան Իբրահիմովիչի գործակալ Մինո Ռայոլան հաստատել է գրեթե այն ամենն, ինչ գրում են միջազգային լրատվամիջոցները:
ԶԼՄ-ները վերջերս շատ են գրում այն մասին, որ շվեդ ֆուտբոլիստը կարող է վերադառնալ «Միլան».
«Իբրահիմովիչի ու «Միլանի» նոր ղեկավարների հարաբերությունները հիանալի են: Զլատանի առջև բաց են Իտալիա վերադառնալու բոլոր դռները»,- Ռայոլայի խոսքերը մեջբերում է Camciomercato-ն:
Նախկինում նույնիսկ հաղորդվում էր, որ կողմերը բանավոր համաձայնություն են ձեռք բերել տրանսֆերի շուրջ: